Փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվիՂրղզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: ԵԱՏՄ համաձայնագրի, ինչպես նաև միջազգային պայմանավորվածություններում առկա հակասությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարոն Մարուքյան, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն ՌԴ-ում օրինակ հայկական վարորդական իրավունքները չեն գործում: Միջազգային պայմանվորվածությունների խախտում կա՞:
-Գոյություն ունի ԵԱՏՄ համաձայնագիր, որը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթուղթն է, որում շատ պարզ տեքստով գրված է, որ համաձայնագիրը երաշխավորում է միության անդամ պետությունների միջև աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժը: Դա նշանակում է, որ հայկական ընկերությունները կարող են գնալ, գրանցվել ԵԱՏՄ անդամ երկրներում և ծառայություններ մատուցել Հայաստանի քաղաքացիների միջոցով և փաստաթղթերով: Այդ երկրները միմյանց փաստաթղթերը ճանաչում են: Հիմա նշված օրենքը, որը ՌԴ պետդուման մի քանի անգամ հետաձգել էր, հակասում է ԵԱՏՄ համաձայնագրին, իսկ միջազգային համաձայնագրի և ազգային օրենսդրության միջև երբ հակասություն է լինում, ապա անմիջականորեն գործում է միջազգային համաձայնագրի նորմերը, միջազգային փաստաթղթի դրույթը գերակա է:
Հիմա այդ հայկական վարորդական իրավունքների համար ՀՀ քաղաքացիներին վերաբերող արգելքը և՛ հակասության մեջ է համաձայնագրի, և՛ ԵԱՏՄ պայմանավորվածությունների:
-Այդ դեպքում, երբ հակասություններ և համաձայնագրի կետերի խախտում կա, ի՞նչ կարող է անել հայկական կողմը, որպեսզի այնտեղ աշխատողների իրավունքները չսահմանափակվեն, վարորդները չտուգանվեն:
-Ես ՌԴ դումայում Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացրել եմ այդ հարցը և նաև դաշնության ժողովի մեր հանդիպումների ժամանակ եմ խոսել դրա մասին: Հայաստան վերադառնալուց հետո էլ ես դիմել եմ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին, կոնկրետ փաստարկված դրույթներով ներկայացրել եմ , թե ինչպես է այն հակասում ԵԱՏՄ համաձայնագրին և պահանջել եմ, որ քայլեր ձեռնարկի: Նաև Կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ բանավոր դիմել եմ նաև վարչապետին, որ այդքան Մոսկվա է այցելում, Բիշքեկ է այցելում, այդ խնդիրներն այնտեղ բարձրացներ և լուծում տար, և եթե անգամ միութենական շրջանակներում իրենք չեն կարողանում խնդիր լուծել, իմաստը ո՞րն է մեր անդամ պետություն լինելու, կամ ընդհանրապես նման իշխանություն ունենալու:
-Պարոն Մարուքյան, ՌԴ պետդուման ընդունել է համապատասխան փոփոխություններ, համաձայն որի՝ փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: Փաստորեն, այնտեղ էլ պատճառ կա, որ ռուսերենը պետական լեզու չէ Հայաստանում և չի կարող ՀՀ քաղաքացու համար այն պահանջը չեղարկվել:
-Այդտեղ կա ուղերձ այն երկրներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու չէ: Ասում են՝ ուզո՞ւմ եք ձեր փաստաթղթերը ճանաչենք, ռուսերենն ընդունեք որպես երկրորդ պաշտոնական լեզու: Իսկ ՀՀ սահմանադրության համաձայն՝ հայերենը միակ պետական լեզուն է Հայաստանում և այլ պաշտոնական լեզու չի կարող լինել:
Շարունակությունը՝ այստեղ:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55