Բասկետբոլի Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 22-30-ն Անդորայում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Արեգ Վաթյանը հայտնեց, որ այսօր մեկնելու են Թբիլիսի:
Այնտեղ ընկերական հանդիպում կանցկացնեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ.
«Այս պահին թիմը լիովին պատրաստ չէ: Տղաները շատ կարճ ժամանակ են միասին մարզվում եւ համատեղ խաղային փորձ չունեն: Ընկերական խաղեր ենք անցկացնում` այդ բացը լրացնելու համար: Նախորդ տարվա թիմից երեք բասկետբոլիստ է մնացել, մյուսները նորեկներ են: Թբիլիսիում նաեւ երկու մարզում կունենանք, ապա կմեկնենք Անդորա»,- ասաց Արեգ Վաթյանը:
Մարզիչն անկեղծանում է, որ իր սաները որակներով զիջում են մրցակիցներին: Նրա խոսքով` փորձելու են պատվով հանդես գալ եւ բարձր պահել թիմային ոգին. «Առաջին խաղը Ջիբրալթարի հավաքականի հետ է: Նրանց թիմում հանդես են գալու մի քանի բասկետբոլիստներ Մ 18 տարեկանների հավաքականից: Մոլդովան իր թիմն ուժեղացրել է ռուս խաղացողներով, Անդորան` իսպանացիներով, Կիպրոսը` հույներով: Այնպես որ` C դիվիզիոնում թույլ թիմ չկա»- նշեց Արեգ Վաթյանը:
Մ16 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են` Դավիթ Քարամյանը, Լեւոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը, Արսեն Արստամյանը, Աշոտ Հակոբյանը, Յուրա Հարությունյանը, Գեւորգ Ղազանչյանը (բոլորը` Հայաստան), Գեորգի Շախնազարովը, Նիկիտա Գալցեւը, Ալեքսեյ Չիժենոկը (Ռուսաստան), Սամվել Բունիաթյանը (Գերմանիա), Միկիա Ավեդյանը (Իրան):
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44