«Ալաշկերտի» կիսապաշտպան Խորեն Վերանյանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` ԲԱՏԷ-ի հետ անցկացրած պատասխան խաղից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:
Հիշեցնենք` երևանյան թիմը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից.
«Գոլ խփեցինք, հավատում էինք, որ կարող էինք հաղթել, բայց ինչ-որ չափով բախտներս չբերեց. շուտ գոլ բաց թողեցինք, դրանից հետո մեր խաղը, կարծես, չստացվեց: Շատ ենք ափսոսում: Կարծում եմ, որ հնարավոր էր անցնել ԲԱՏԷ-ի արգելքը»,- նշեց Վերանյանը:
Ֆուտբոլիստը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե որն էր պարտության հիմնական պատճառը.
«Հիմա չեմ կարող տաք գլխով ճիշտ վերլուծություններ անել, որ կոնկրետ պատասխան տամ այդ հարցին: Պատճառները կարող են շատ լինել, բայց, երևի հիմնականում մանրուքներով պայմանավորվեց: Սխալներ եղան, հատկապես պաշտպանությունում, անհամաձայնեցված գործողություններ, հեռու տարածությունից գոլ բաց թողեցինք: Դրանից հետո սխալների շարան եղավ»,- ասաց Վերանյանը:
«Ալաշկերտի» ֆուտբոլիստը նաև պատմեց, թե ինչ էր իրենց ասել ընդմիջմանը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը.
«Նա ասաց, որ դեռ 45 րոպե կա, և որ պետք է դուրս գալ ու մաքսիմումն անել, դեռ ոչինչ կորած չէ, կարող ենք դուրս գալ, երկու գոլ խփել ու հաղթել:
Բայց ցավոք դարձյալ անիմաստ գոլ բաց թողեցինք: Ըստ իս, այն ընդհանրապես տեղին չէր: Հեշտ է խաղից հետո ինչ-որ բան ասելը: Բայց կկրկնեմ՝ 1-0 հաշվից հետո մենք շատ շուտ անիմաստ գոլ բաց թողեցինք: Ճանաչում եմ գոլի հեղինակ Միխայիլ Գորդեյչուկին, նա խաղում է աջ ոտքով, և այսօր հարված է կատարում ձախ ոտքով: Մեր սխալն էր, որ ինքն այդտեղից հարված կատարեց, իսկ մենք չկարողացանք իրեն փակել, խանգարել: Կարծում եմ՝ ինչ-որ չափով կենտրոնացումը պակասեց»:
Խորեն Վերանյանը նաև շնորհակալություն հայտնեց Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հավաքված բազմահազար երկրպագուներին` ցուցաբերած աջակցության համար.
«Այսպիսի երկրպագությունը շատ հաճելի էր: Շատ շնորհակալություն բոլորին: Կներեք, որ հիասթափեցրինք ու չկարողացանք հաղթահարել այս արգելքը»,- եզրափակեց իր խոսքը «Ալաշկերտի» 10 համարը:
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44