Կարճատև դադարից հետո այսօր մարզումները վերսկսած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի:'
«Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզումից հետո ակումբի ղեկավարությունը 3 տարվա պայմանագիր ստորագրեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Նորայր Ասլանյանի հետ, ով առավելապես հանդես է գալիս եզրերում, գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հանդիսանում է հավաքականի թեկնածու:
Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը Նորայր Ասլանյանը հանդես է եկել Հոլանդիայում` պաշտպանելով տեղի «Գրոնինգեն», «Զվոլլե», «Էմմեն», «Վիլեմ II», «Ալմերե Սիթի» և «Տելստար» ակումբների գույները:

«Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո ֆուտբոլիստը պատմեց իր առաջին տպավորությունների և նպատակների մասին.
«Շատ դրական տպավորություններ ունեմ, ինձ թիմում հիանալի ընդունեցին: Դեռ անցյալ տարի կարող էի տեղափոխվել «Ալաշկերտ», սակայն հոլանդական ակումբի հետ պայմանագիր ունեի: Հիմա արդեն ոչ մի խնդիր չկար. Արագորեն համաձայնության եկանք ակումբի ղեկավարության հետ: Նոր ակումբակիցներից մի քանիսի հետ շատ լավ ծանոթ եմ, քանի որ միասին հանդես ենք եկել ազգային հավաքականում:
«Ալաշկերտ» տեղափոխությունը, միանշանակ, շատ դրական քայլ է իմ կարիերայում: «Ալաշկերտը» վերջին տարիների հայկական լավագույն ակումբն է: Հետևում էի Հայաստանի առաջնության ընթացքին: «Ալաշկերտն» արժանիորեն դարձավ Հայաստանի չեմպիոն և շատ հաջող հանդես եկավ Չեմպիոնների լիգայում: Թիմը մոտ էր նաև ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելուն:
Նպատակները հետևյալն են. Պետք է հաղթենք առաջնությունում, դառնանք գավաթակիր և հաջող հանդես գանք Չեմպիոնների լիգայում: Ես էլ իմ կողմից կանեմ առավելագույնը` նոր թիմիս օգնելու համար: Ցանկանում եմ նպաստել «Ալաշկերտի» հաջողություններին գոլերով և գոլային փոխանցումներով: Անմնացորդ նվիրվելու եմ յուրաքանչյուր խաղում»,- նշեց Ասլանյանը:
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44