Միացյալ Նահանգներում շարունակվում է ֆուտբոլային տոնն ի դեմս ամենամյա Չեմպիոների միջազգային գավաթի խաղարկությանը: Այն այս տարի հուլիս ամսին անցկացվել է Չինաստանում, Սինգապուրում և ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում այս տարի մրցաշարին մասնակցում են եվրոպական 8 բարձրաստիճան ֆուտբոլային ակումբներ, ներառյալ Ռեալ Մադրիդը, Փարիզ Սեն Ժերմենը, Բարսելոնան, Տոտենհեմը, Յուվենտուսը, Մանչեսթր Սիթին, Ռոման և Մանչեսթե Յունայթեդը:
Վերջին թիմի խաղերին հատկապես մեծ էր հայ ֆուտբոլասերների ուշադրությունը՝ կապված թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Գավաթի խաղերն անցկացվել են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: «Մանչեսթր Յունայթեդ»-ը հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայում, Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում, ինչպես նաև Վաշինգտոն մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լենդովեր քաղաքի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում: Բացի գավաթի խաղարկությունից, ակումբն անցկացրել է մի քանի ընկերական հանդիպումներ ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» և «Ռեալ Սոլտ-Լեյք» ակումբների հետ:
Վերջին խաղը թիմն անցկացրել էր իսպանական հայտնի Բարսելոնա ակումբի դեմ, ուր Հենրիխ Մխիթարյանի հետ մեկտեղ հանդես էին գալիս բազմաթիվ այլ ֆուտբոլային աստղեր ներառյալ Մեսին, Սուարեսը, Նեյմարը և այլոք: Մանչեսթր Յունայթեդը պարտվեց նվազագույն 1-0 հաշվով:
Խաղից հետո Մխիթարյանը հարցազրույց տվեց «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը:
«Չհաջողվեց հաղթել, բայց կարևորն այն է, որ վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալ»-ի դեմ Սուպերգավաթի խաղը մենք ունենք ևս երկու ընկերական հանդիպումներ: Հուսամ այդ խաղին կմոտենանք օպտիմալ մարզավիճակում»,- ասում է Մխիթարյանը:
Սուպերգավաթին և հաջորդ մրցաշրջանին ակումբի պատրաստված լինելու մասին խոսելիս, հայ կիսապաշտպանը նշեց.
«Դեռևս ունենք 10 օր մրցաշրջանը լավ մարզավիճակում սկսելու համար: Կարծում եմ մարզիչը կասի, թե ինչ է պետք անել խաղին լավ պատրաստվելու համար: Բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր խաղ է, հաղթանակի պարագայում նվաճում ես տիտղոս»։
Իսկ ինչպես է Մխիթարյանը գնահատում մարզասերների աջակցությունը Միացյալ Նահանգներում.
«Իհարկե միշտ հաճելի է տեսնել լեփ լեցուն մարզադաշտեր: Եվ սա ոչ թե Անգլիայում է կամ Իսպանիայում, այլ Միացյալ Նահանգներում, ուր ևս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Մարդիկ գալիս են մարզադաշտ և դա տոն է իրենց համար: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ նրանք բավականություն ստանան խաղից»
Մխիթարյանը երախտապարտ է բոլոր և մասնավորապես հայ ֆոտբոլասերներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են թիմին:
«Մենք անցկացրել ենք 5 հանդիպումներ, և ամեն հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Ես շնորհակալ եմ, բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, ովքեր եկել են մարզադաշտ և աջակցել մեզ»
amerikayidzayn.com
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01