Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր Տամպերեից վերադարձել է Երևան:
Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը համարում եմ բավարար, թեև ավելի շատ սպասելիքներ ունեինք և ավելին կարող էինք անել:
Մալխաս Ամոյանը պետք է ոսկե մեդալ նվաճեր, սակայն եզրափակիչ գոտեմարտում մրցավարները վերջին 15 վայրկյաններին հաղթանակը նվիրեցին իրանցի ըմբիշին:
Այդպես ասում եմ, որովհետև իրանցին աշխարհի չեմպիոն դարձավ տեխնիկական ոչ մի հնարք չկատարելով: Եզրափակչի ճանապարհին Ամոյանը ավելի ուժեղներին՝ ադրբեջանցուն, թուրքին, ուկրաինացուն, մոլդովացուն՝ Եվրոպայի մրցանակակիրներին ու չեմպիոններին էր հաղթել, սակայն եզրափակչում կատարվեց այն, ինչ ասացի:
Ամեն դեպքում հիասթափություն չկա, աշխատելու ենք նաև մեր սխալների վրա և շարունակելու ենք պայքարել»- իր խոսքում նշել է մարզիչը:
Արմեն Բաբալարյանն անդրադարձել է նաև մեր մյուս մարզիկների ելույթներին.
«Մյուս տղաներն էլ ընդհանուր առմամբ վատ չաշխատեցին, պայքարեցին իրենց հնարավորությունների սահմաններում:
Սպասելիք կար 55 կգ քաշային Տիգրան Մինասյանից և Հրաչյա Պողոսյանից (60 կգ), որոնք, սակայն, պարտվեցին հավասար միավորներով:
Մեր տղաները, ինչպես ասել եմ, առաջին տարին է՝ պատանեկանից տեղափոխվել են երիտասարդական հավաքական: Իսկ այստեղ Եվրոպայի և աշխարհի առաջնություններն ավելի կոշտ են ու մրցումային ժամանակն ավելի երկար: Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ հանդես կգանք»,- եզրափակել է իր խոսքը հավաքականի ավագ մարզիչը:
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44