lurer.com-ը գրում է.
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Գազպրոմ ընկերության շահույթը կրճատվել է 11 անգամ: Ցուցանիշների նման անկումը պայմանավորված է ՌԴ դեմ ամերիկյան սանկցիաների գործարկմամբ, որոնք արդեն իսկ սկսել են նկատելի վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը: Ռուսաստանում դեռևս հույս են տածում, որ ամերիկյան պատժամիջոցներն ուղղակիորեն չեն հարվածի Գազպրոմի էներգետիկ նախագծերին, սակայն անկումն արդեն իսկ ակնառու է: Գազպրոմը ստիպված է լինելու որոշակի փոփոխությունների ենթարկել իր ծրագրերը, փոխել արդեն իսկ արված հաշվարկները, հատկապես այն պարագայում, երբ ԱՄՆ-ն առանձնահատուկ կերպով թիրախավորել է «Հյուսիսային հոսք» գազամուղը: Սանկցիաները էականորեն դժվարացնելու են նախագծերի իրականացումը և ֆինանսական միջոցների ներգրավումը, քանի որ ընկել է նաև Գազպրոմի վարկայնության մակարդակը: Թուլացել են Գազպրոմի դիրքերը Ուկրաինայի հետ գազի տրանզիտի շուրջ նոր պայմանագրի կնքման բանակցություններում:
Եվրոպայի և ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ և դրա հետևանքների հետ կապված' առաջինը պետք է հասկանանք, թե այս ամենն ինչ հետևանք կունենա ռուսական էներգետիկ շուկայի վրա: Արդյունքում՝ որքան էլ ՌԴ քաղաքական ղեկավարությունը համոզված է, որ վնասները հաղթահարելի են, այնուհանդերձ, շուկան կորցնում է իր ճկունությունը, գնողունակությունը, ՀՆԱ-ի աճն է կանխատեսվածից նվազում, շատ կարևոր գործոն է վառելիքի բորսայական գները, որ նույնպես իջնում են:
Գազպրոմի շահույթների կրճատման վրա ազդում է նաև Ռոսնեֆտի հետ ոչ բացահայտ մրցակցությունը, որն ավելի շատ Միլլեր–Սեչին հակամարտությունն է: Մեր տեսանկյունից, սակայն, առավել հավանական է, որ Գազպրոմն ու Ռոսնեֆտը ոչ թե կմրցակցեն, ինչպես Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգում, այլ կլինեն Հայաստանում այդ համակարգի շահն առաջ մղող երկու գործիքները: Այսինքն, Ռուսաստանում մրցակցող Ռոսնեֆտն ու Գազպրոմը Հայաստանում համակարգված ձեւով կփորձեն իրականացնել տնտեսության ամբողջական էքսպանսիայի քաղաքականություն:
Շատերին հետաքրքրում է՝ արդյո՞ք սանկցիաների արդյունքում Գազպրոմը կարող է դիմել մատակարարվող գազի սակագների փոփոխությանը: Դա քիչ հավանական է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ «Գազպրոմը» գումարներ է կորցնում իր գազը Հայաստանին ավելի էժան մատակարարելու արդյունքում, բայց հաշվարկները ցույց են տալիս, այդ կորուստը եւ «Գազպրոմ Արմենիա»-ի ստանալիք լրացուցիչ շահույթը գրեթե հավասար են: Այսինքն, վերջնահաշվարկով «Գազպրոմ»-ը, ըստ էության, չի տուժում, սակայն տուժում են հայաստանցիները: Խնդիրն այն է, որ դրամի արժեզրկման հետեւանքով խոշոր սպառողների վճարած այդ 20 միլիարդը այսպես թե այնպես՝ դրվել է այն ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքում, որ արտադրել են խոշոր սպառողները եւ որը ձեռք ենք բերել մենք` հայաստանցիներս:
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55