2016 թվականի ԱՄՆ-ում «Գինեսի» գրքի քառակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը հերթական ռեկորդն է սահմանել՝ մարմնամարզական պտտաձողի վրա կատարելով 92 անընդմեջ պտույտ՝ ձեռքերի հակառակ բռնվածքով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ինքը՝ մարզիկ Դավիթ Ֆահրադյանը՝ հավելելով, որ սա թվով 5-րդ ռեկորդն է: Նա նշեց, որ օրերս է ստացել ռեկորդի մասին փաստող սերտիֆիկատը:
«Ռեկորդի հայտն ընդունվեց, իսկ ամիսներ անց օնլայն սերտիֆիկատը հասավ մեզ, հիմա էլ հենց սերտիֆիկատն ենք ստացել: Նման ռեկորդ ոչ մի մարմնամարզիկի կողմից չի եղել, մարզվել եմ մոտ երեք տարի: Սա 5-րդ ռեկորդն է: Մարմնամարզության մեջ եզակի է, երբ մարմնամարզիկը 5 սերտիֆիկատ ունի»,- ասաց նա:
Ֆահրադյանը հավելեց, որ պտտաձողը սպորտային մարմնամարզության ձևերից է, սակայն փոքր-ինչ յուրահատուկ ու արտասովոր է. «Պտույտներն արտասովոր են, գրեթե երկու մատով եմ բռնվում պտտաձողից՝ թևերը հակառակ վիճակում: Ռեկորդին նախապատրաստվելը երկար է տևել: 94 պտույտ եղավ, հայտով տրված էր 51 պտույտ, բայց գերազանցեցի՝ 2 րոպե և 18 վայրկյանում»,- շարունակեց Ֆահրադյանը:
Գինեսի հնգակի ռեկորդակիր մարզիկը սպորտով է զբաղվում 7 տարեկանից, միշտ էլ նախընտրել է սպորտային մարմնամարզությանը: Ֆահրադյանի խոսքով՝ ռեկորդների նկատմամբ իր ձգտումը գումարով չէ պայմանավորված. պարզապես ցանկանում է, որ Գինեսի գրքում հայի անունն ավելի շատ շոշափվի: Նա տեղեկացրեց, որ հիմնել է մարմնամարզության դպրոց, այսօր էր դասավանդում է ԵՊՀ սպորտի ամբիոնում և գումարի խնդիր չունի:
«Այս պահին նպատակս է, որ իմ դպրոցի երեխաներն էլ հետագայում մեծ հաջողություններ ունենան»,- եզրափակեց Դավիթ Ֆահրադյանը։
tert.am
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44