2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն այսօր սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Միայն այս հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է վճռորոշ խաղի մասին:
«Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին և որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց մյուս կողմից՝ մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետև այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: Եվ մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին»,- նշեց Բավցևիչը:
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ Հայաստան չի ժամանել թիմի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշևիչը: Նիկշա Բավցևիչը կարծիք հայտնեց, թե որքանով դա կանդրադառնա այս հանդիպման վրա.
«Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի և չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշևիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»,- ասաց Նիկշա Բավցևիչը:
A խմբի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովիա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ): Խաղը կմեկնարկի 20:00-ին:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32