«Շնորհակալ եմ իմ թիմակից Արթուր Դավթյանին և հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանին: Նրանց շնորհիվ կարողացա հանդես գալ եզրափակչում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է 29-րդ ամառային համաշխարհային խաղերի ոսկե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օղակների վարժության որակավորման փուլում Թովմասյանը կոպիտ սխալ էր թույլ տվել և զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը՝ լինելով եզրափակչի առաջին պահեստային: Նա կարող էր եզրափակչին մասնակցել միայն այն դեպքում, երբ մարմնամարզիկներից մեկն ինչ որ պատճառով կհրաժարվեր մասնակցությունից: Այդ մարմնամարզիկն է դարձել Թովմասյանի թիմակից Արթուր Դավթյանը: Նա որակավորման փուլը հաղթահարել էր 5-րդ տեղով:
«Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Դավթյանը որոշեցին, որ եզրափակչում Արթուրին ես պետք է փոխարինեմ: Սա նշանակում է, որ ինձնից ակնկալիքներ ունեին: Ուրախ եմ, որ կարողացա արդարացնել նրանց հույսերը: Նորից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արթուր Դավթյանին ու մարզիչներին: Դժվար է լինել առաջին պահեստային, հետո հավաքվել և լավ հանդես գալ եզրափակչում: Ես ուշ երեկոյան իմացա, որ մասնակցելու եմ եզրափակչին, բայց երկու օր ժամանակ ունեի մարզվելու և հաղթանակին տրամադրվելու:
Որակավորման փուլում ցատկի ժամանակ երկու քայլ հետ գնացի, որը թանկ արժեցավ՝ ցածր գնահատական ստացա: Շատ դեպքերում նման ընթացքից ես ընկնում եմ, բարեբախտաբար այս անգամ ոտքի վրա մնացի: Երևի այն մարզիկներից եմ, ում մոտ անփություն շատ կա:
Եզրափակչում իմ լավագույն կատարումը չարեցի, բայց կա արդյունք՝ դժգոհ լինել չեմ կարող: Մարզիչներս ասացին՝ ապրես տղաս, եթե նրանք գոհ են՝ ես նույնպես գոհ եմ:
Առաջիկա օրերի ընթացքում կարծում եմ, որ մարզիչներս թույլ կտան մի քանի օր հանգստանալ, բավականին ծանր մրցում էր: Երբ վերադառնամ մարզումների, կտեսնենք՝ ինչ ծրարգրեր կան առաջիկայում»,- ասել է Արթուր Թովմասյանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32