Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին: Հովիկ Աբրաահամյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին են ներկայացվել մայիսի 23-ին մարզում տեղի ունեցած կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին պատճառված վնասները: Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ: Գումար կհատկացվի մարզի Փարաքար և Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նար մարզի Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով: Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաև հարևան գյուղում: Ըստ նրա՝ այն կապահովի շուրջ 185 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը: Գումար կհատկացվի նաև Արտաշար համայնքին МТЗ-82 մակնիշի գյուղատնտեսական տրակտորի ձեռք բերման համար. համայնքը չուներ ժամանակակից գյուղտեխնիկա: Մյուս հիմնախնդիրը վերաբերում է Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքի (վերակառուցվել է բնակելի շենքի) բնակելի տարածքների նվիրատվության աշխատանքներին. առ այսօր թվով 36 ընտանիքներ չեն դիմել իրենց զբաղեցրած բնակարանների համար համապատասխան պայմանագրեր կնքելու և պետական գրանցում իրականացնելու համար, քանի որ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում և չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ՝ պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման պետական տուրքի վճարումներն իրականացնելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետարանը ևս չունի համապատասխան ֆինանսական միջոցներ գործընթացն ավարտելու համար՝ գումար կհատկացվի նաև այդ նպատակով:
21:28
21:26
21:12
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44