Կանադան պետք է վերանայի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ եւ հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆին:
«Արցախպրեսի» փոխանցմամբ, Մաջեդ Էլ Շաֆին իր խոսքում ասել է, որ Կանադայի Խորհրդարանի պատգամավորներ Թոնի Քլեմենտը եւ Ռաչել Հարդերը միացել են «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության փաստահավաք առաքելությանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները ուսումնասիրելու համար:
Մաջեդ Էլ Շաֆին տեղեկացրել է, որ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպությունն ավարտել է ադրբեջանական ուժերի կողմից անկախ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մասին տեղեկություններն ուսումնասիրելու քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում եւ Հայաստանում:
«Միջազգային հանրությունը պետք է ավելին անի տարածաշրջանում կայունության վերականգնման համար եւ պատասխանատվության ենթարկի մարդու իրավունքների խախտումների եւ քաղաքացիական անձանց վրա անխտիր հարձակումների պատասխանատուներին: Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը տեղի ունեցած վայրագությունների մասին գրաֆիկական պատկերներ են տեղադրել սոցիալական ցանցերում՝ Արցախի ՊԲ զինծառայողների գլխատումից, դիակապտությունից մինչեւ քաղաքացիական անձանց անխտիր սպանություններն ու համակարգված ռազմական գործողությունները: Կազմակերպությունը գրավոր դիմելու է Կանադայի իշխանություններին եւ շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների այսօրինակ կոպիտ խախտումները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հաշվի առնելով բացահայտված փաստերը՝ Կանադայի կառավարությունը պետք է վերանայի Ադրբեջանին կանադական զենքեր եւ ռազմական տեխնիկա վաճառելու որոշումը եւ դադարեցնի դրանց արտահանումը, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել մարդու իրավունքների վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունները»,- մասնավորապես նշել է Մաջեդ Էլ Շաֆինը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55