Միջազգային և անվտանգության հացերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հակամարտության գոտիների երկրներին զենքի մատակարարման վերաբերյալ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Պուտինն անդրադարձել էր Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը: «Դա Միացյալ Նահանգների սուվերեն որոշումն է, մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն կան ընդհանուր միջազգային կանոններ ու մոտեցումներ: Հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը, այլ միայն խորացնում է իրավիճակը»,- ասել էր նա:
Ստյոպա Սաֆարյանը ՌԴ նախագահի այս հայտարարությունը երեսպաշտություն է որակում:
«Եթե Ռուսաստանի նման երկրի ղեկավարը գիտակցում է, որ հակամարտության գոտիների երկրներին զենք վաճառել չի կարելի, ապա ինքն առնվազն պարտավոր է դա հարգել և դա ցույց տալ այլ տարածաշրջաններում, տվյալ դեպքում Կովկասում: Ուրեմն Ռուսաստանը չպետք է զինի իր ռազմավարական դաշնակցի թշնամուն՝ Ադրբեջանին և դա որակի ընդամենը բիզնես: Հիմա այդ ինչո՞ւ պետք է ԱՄՆ կողմից Ուկրաինային պաշտպանական բնույթի սպառազինությունների տրամադրումը վտանգավոր լինի, իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական բնույթի սպառազինություններ տրամադրելը պարզվում է անմեղություն է ու բիզնես»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ մեծ հույսեր չկան, թե Հայաստանի ղեկավարության կողմից պաշտոնական մակարդակով այդ հարցը նորից կբարձրացվի:
«Բայց փորձագիտական կամ գոնե ազատ ձայների մակարդակով մենք ուղղակի պետք է բռնենք այդ հայտարարությունից և պարբերաբար Ռուսաստանին հիշեցնենք, որ դա իսկապես լավ բան չէ»,- հավելեց նա:
Սաֆարյանը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն միշտ ասել է, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Հոգլանդը ամիսներ առաջ իր հարցազրույցներներից մեկում հատուկ նշել էր, որ ԱՄՆ-ն էլ է Ադրբեջանին ու Հայաստանին սպառազինություններ տրամադրում: Բայց դրանք բաձարձակ պաշտպանողական բնույթի են:
«Այսինքն՝ գոնե տրամադրում են այնպիսի զենքեր, որոնք պաշտպանության նպատակով են օգտագործվում, ոչ թե հարձակման: Այս կտրվածքով Ռուսաստանը լավ իմանալով, որ Ադրբեջանը բացահայտ չի թաքցնում Հայաստանի և Արցախի վրա հարձակվելու իր պլանները, այդ երկրին տրամադրում է հարձակողական սպառազինություն»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ իրականում ՌԴ նախագահը մտահոգված չէ հակամարտության գոտիներում խաղաղության հարցով:
«Ռուսաստանն ավելի շատ նեղված է և ոչ թե Արևելյան Եվրոպայի անվտանգության մասին է մտածում: ԱՄՆ տրամադրած պաշտպանողական սպառազինություններն Ուկրաինային թույլ են տալիս պաշտպանվել այդ հիբրիդային պատերազմից, որը Ռուսաստանը սանձազերծել է Ուկրաինայի դեմ: Եվ քանի որ Ռուսաստանն ուզում է, որ Կիևն անպաշտպան լինի, ինչպես նախկինում է եղել, իսկ այժմ արևմտյան գործընկերներն օգնում են Ուկրաինային բարձրացնել պաշտպանունակության մակարդակը, դրանից է նեղված Պուտինը: Այնպես չէ, որ Վլադիմիր Պուտինին համակել է մարդասիրությունը, նման նոտաներ չկան այդ հայտարարությունում», ասաց Սաֆարյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55