Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հունգարիային և Սլովակիային ընդունել փախստականներին՝ համաձայն Եվրոպական միության որոշման: Այս մասին հայտնում է Deutshe Welle-ն:
Դատավճռի առնչությամբ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Բուդապեշտը և Բրատիսլավան պետք է հետևեն այս որոշմանը և սկսեն ընդունել ներգաղթյալներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն «ահավոր և անպատասխանատու» է անվանել դատարանի որոշումը:
«Այս որոշումը սպառնալիքի տակ է դնում ամբողջ Եվրոպայի անվտանգությունը և ապագան: Դատավճիռը կայացվել է ոչ թե իրավաբանական սկզբունքներով, այլ քաղաքական նկատառումներով», - ասել է Սիյարտոն:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, իր հերթին, ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը, չնայած ԵՄ որոշմանը, անփոփոխ կմնա:
Հայտնի է, որ ԵՄ խորհուրդը պայմանավորվել է 2015 թվականի ամռանը 120 հազար փախստական տեղավորել Եվրոպական միության տարբեր երկրներում: Երկու պետությունները, նաև Չեխիան և Ռումինիան դեմ են քվեարկել որոշմանը, և ավելի ուշ Բուդապեշտը և Բրատիսլավան հայց են ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Խորհրդի որոշումը:
Որոշակի քվոտաների համաձայն՝ Հունգարիան պետք է 1294 մարդ տեղավորեր իր տարածքում, սակայն ոչ ոքի չի ընդունել: Սլովակիայում պետք է 902 մարդ տեղավորվեր, սակայն այնտեղ հայտնվել է դեռևս միայն 16 մարդ:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44