Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնում, նախապատրաստվելով Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24 կայանալիք ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև միջազգային մրցաշարին: Այս անգամ մարզադաշտում, որը սիրալիորեն տրամադրել էր ՊԵԿ-ը (նախկին «Միկա» սպորտհամալիր) հայ լրագրողները հաղթանակ տոնեցին ուժեղ ֆուտբոլիստներով կազմված հավաքականի նկատմամբ՝ 3-1 հաշվով: Ստեփանակերտում կայանալիք մրցաշարը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյանկին: Մրցումներին աջակցում են Արցախի Հանրապետության նախագահն և կառավարությունը, ինչպես նաև «Արցախբանկ» ՓԲԸ և «Սիլ Մաազա» ընկերությունը: Կազմակերպիչն է՝ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): Ինչպես մեր հետ զրույցում հայտնեց ԱԹԱ-ի նախագան, ՀՀ լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ, «Իզվեստիա» թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը ԼՂՀ-ի մրցաշարում մասնակցելու են 6 թիմեր՝ Վոլգոգրադից, Օդեսաից, Բրյանսկից, Ախալքալակիից, Հայաստանից և Արցախից: Սկզբից թիմերը (ամեն մի պատվիրակությունում կլինեն 10 հոգի լրագրող) վիճակահանության արդյունքում կբաժանվեն 2 խմբի, ամեն մեկում կլինեն 3 թիմ, որոնք կխաղան իրար մեջ: Ընդ որում ամեն մի խաղի տևողությունը կլինի 15 րոպե (երկու 7-րոպեանոց խաղակես) ընդմիջումով: Խմբային խաղերից հետո որոշվելու են կիսաեզրափակիչ խաղերի մասնակիցները, այնուհետև կայանալու է խաղ երրորդ տեղի համար և եզրափակիչ: Ոչ-ոքիի դեպքում կիսաեզրափակիչում, եզրափակիչում, երրորդ տեղի խաղի համար կնշանակվեն 5-րոպեանոց լրացուցիչ ժամանակ: Եթե այդ 5 րոպեն արդյունք չտա, ապա հաղթողը կորոշվի 5-յոթմետրանոց տուգանային հարվածների արդյունքում՝ ամեն մի թիմի կողմից: «Այս միջոցառման անցկացումը կարող է նպաստել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը, հաստատել կապը Արցախի և միջազգային մամուլի ներկայացուցիչների միջև, արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Արցախի ժողովրդի իրավունքին՝ ապրելու և լինելու իր երկրի ճակատագրի տերը», - նշեց Հովհաննիսյանը: Մրցաշարը անցկացվելու է Ստեփանակերտի Ստեփան Շաումյանի անվան կենտրոնական մարզադաշտում: Սա սիրողական ֆուտբոլ է և դաշտը, որտեղ տեղի կունենան մրցումները, կիսվելու է 2 մասի, որտեղ ամեն մի մասում միաժամանակ կանցկացվեն խաղեր: Մրցաշարի մասնակիցներին սպասում է նաև մշակութային ծրագիր՝ նրանք կայցելեն Գանձասարի վանական համալիրը, որը կառուցվել է 1216 – 1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից: Եզրափակիչ ընթրիքը մրցաշարի մասնակիցներին կտրվի ԼՀՂ-ի նախագահ Բակո Սահակյանի կողմից: Մրցանակաբաշխությանը ժամանակ կարգևատրվեն 1-3 տեղեր զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 5 անվանակարգում աչքի ընկած մասնակիցները՝ լավագույն ռմբարկուն, պաշտպանը, կիսապաշտպանը, դարպասապահը և խաղացողը: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը ունի հարուստ պատմություն: Այն ստեղծվել է 1999 թվականին և մասնակցել է ԶԼՄ-ների միջև անցկացվող բազմաթիվ մրցումներին, որոնք տեղի են ունեցել Սանկ-Պետերբուրգում, Քիշինևում, Երևանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Կլինցիում, Դրուսկինինկայում և Ստեփանակերտում: Հայաստանի լրագրողները մեկ անգամ դարձել են մրցաշարի հաղթող (2002 թվականի Երևանում) և 5 անգամ բրոնզե մեդալակիր: Իսկ ԱԹԱ-ն 2 անգամ հանդիսացել է այդ մրցումների կազմակերպիչ՝ 2002 թվականին Երևանում և 2008 թվականին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի նախագահների հովանու ներքո: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի կազմում հանդես են գալիս՝ Հայկ Միքաելյանը («Ավետիս» ՀԸ), Մհեր Ղալեչյանը («4-րդ իշխանոթյուն» թերթ), Վարդան Հովսեփյանը (սպորտային լրագրող), Հակոբ Բադալյանը (lragir.am կայք), Նարեկ Վարզդատյան (haymedia.am), Վահե Բոյաջյանը (անկախ լրագրող, վերլուծաբան), Տիգրան Հովհաննիսյանը («Իզվեստիա» թերթ), Վաչե Հաբետյանը, Գևորգ Գասպարյանը և Էմին Միրաքյանը (բոլորն էլ ԱԹԱ-ից):
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32