Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող և մինչ մեր օրերը հայաբնակ մնացած Վագըֆ գյուղի (պատմական Կիլիկիայի գյուղերից - tert.am) բնակիչները, չնայած ինտենսիվ արտագաղթին ու դժվարին պայմաններին, շարունակում են իրենց ապագան ու հույսերը կապել հայրենի գյուղի հետ. վերջին 3-4 տարում գյուղում առավել հաճախակի դարձած հարսանիքներն ու ծնունդներն այդ հույսի ամենամեծ աղբյուրն են:
Ինչպես ներկայացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Վագըֆը հիմնականում հայտնի է որպես «ծերացող գյուղ», քանի որ 100-ը չգերազանցող հայ բնակչության մեծ մասը բաղկացած է տարեց կանանցից ու տղամարդկանցից, որոնք չեն ցանկանում լքել հայրենի գյուղը՝ Կիլիկիայի վերջին հայկական բնակավայրը մեր օրերում:
«Սակայն, արի ու տես, որ Վագըֆում երիտասարդներ էլ կան: Գյուղի օդի՞ց է, թե՞ ջրից՝ չգիտենք, բայց շատ խելացի են այստեղի երիտասարդները: Գյուղի բնակչության թվաքանակի նվազեցման պատճառներից մեկն էլ ուսման հանդեպ մեծ սերն է: Վագըֆի բնակչությունը խիստ նոսրացավ, երբ ուսման նպատակով բազմաթիվ հայ գյուղացիներ այստեղից մեկնեցին տարբեր քաղաքներ ու երկրներ: Վագըֆցիների շրջանում բժիշկ էլ կա, ատամնաբույժ էլ, ճարտարապետ էլ, ինժեներ էլ», - գրում է «Ակօսի» լրագրողներից Լոռա Բայթարը՝ միևնույն ժամանակ նկարագրելով գյուղի կանանց հագեցած ու հետաքրքիր առօրյան:
Պարզվում է՝ Վագըֆում հայ կանայք մուրաբաներ ու լիկյոր են պատրաստում ու վաճառում իրենց մոտ աճող մրգերից։
«Այս կանայք աշխատում են մեղվի պես: Նրանց շատ հաճախ չեք տեսնի գյուղի կենտրոնում, որովհետև տանը նրանց են սպասում չորացող կանաչիները, ձիթապտուղները, նռան սոուսները, շատ գործ ունեն անելու», - պատմում է Բայթարը:
Նշենք, որ Վագըֆ գյուղը (թուրքերեն անունը Վաքըֆլը - tert.am) պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող վերջին հայկական գյուղն է: Այն հաճախ անվանում են Թուրքիայի միակ հայկական գյուղը, քանի որ այն միակն է, որ ունի գործող եկեղեցի և երկրում պաշտոնապես գրանցված է որպես քրիստոնեական հայկական համայնք, մինչդեռ մահմեդականացված կամ ծպտյալ քրիստոնյա հայերի մի շարք գյուղեր ամբողջ Թուրքիայի տարածքում նման գրանցում չունեն՝ պետության ու պատրիարքարանի կողմից գրանցված և գործող եկեղեցի չունենալու պատճառով:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55