Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ պատմել է ադրբեջանական բանտում անցկացրած ամենադաժան օրվա, իր նկատմամբ իրականացված խոշտանգումների, ծաղրի, ինչպես նաև ինքնասպանության փորձի վերաբերյալ ադրբեջանական ստի մասին:
Իր ֆեյսբուքյան էջում Ալեքսանդր Լապշինը գրել է.
«Եթե մի կողմ թողնենք սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցածը, երբ ես ծեծի ենթարկվեցի և ադրբեջանական կողմը բեմականացրեց իմ «ինքնասպանության փորձը», որպեսզի իմ համաներման համար պաշտոնական շարժառիթ ունենա և իրենց ձևացնեն, որպես բարեսիրտ և կարեկից մարդիկ, ապա 2017-ի ապրիլի 3-ին ես իրական վախ և զզվանք եմ ապրել ադրբեջանական բանտում: Ապրիլի 3-ին Բաքվի բանտի իմ բանտախցում մի ամբողջ գիշեր լսել եմ հարևան խցերից եկող «Ալլահ ուաքբար» բացակչությունները, որն ադրբեջաներենով հնչում է «Ալլահ ուաչբար»:
Լապշինը հայտնում է, որ այս ուրախության ճիչերի առիթը Սանկ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունն է եղել, ինչի հետևանքով զոհվեց 16 մարդ:
«Չնայած, որ Բաքվի իշխանությունները մոլեռանդորեն հերքում են այդ երկրում շիական արմատական իսլամի աճող ազդեցությունը, ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական բանտերը լի են արմատական իսլամիստներով: Ադրբեջանում ավելի մեծ թվով իսլամիստներ կան նաև ազատության մեջ, անգամ ուժային կառույցների ներկայացուցիչներ են: Ես այս ամենը տեսել եմ անձամբ իմ աչքերով և անձամբ եմ հետևել իսլամիստներին, նրանք բանտում ամենուր էին և կարողանում էին ազատ տեղաշարժվել»,- գրել է Լապշինը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55