Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացող չորս ձյուդոյիստներից միայն Գրիգոր Սահակյանին (90 կգ) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանն ասաց, որ գոհ է մեդալից, չնայած ընդհանուր արդյունքը կարող էր ավելի լավ լինել.
«Ցանկացած մեդալ Եվրոպայի առաջնությունում արդեն հաջողություն է: Գրիգոր Սահակյանը որոշակի հանգամանքներում կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել: Քառորդ եզրափակչում նա եզրափակիչ փուլ հասած ուկրաինացուն զիջեց միայն լրացուցիչ ժամանակում: Կարծում եմ՝ Գրիգորի ուժերի սահմաններում էր անցնել եզրափակիչ եւ հաղթել ֆրանսիացի ձյուդոյիստին:
Ինչ վերաբերում է մյուս ձյուդոյիստներին, նրանցից եւս մրցանակային տեղերի սպասումներ ունեի: Սակայն տարբեր պատճառներով տղաները չկարողացան հաջողության հասնել: Կշարունակենք աշխատել: Հոկտեմբերի 18-ից 22-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Մինչ այդ նախատեսում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել: Կցանկանայինք արտերկում անել, դրա համար էլ հստակ տեղը դեռ չեմ կարող ասել: Աշխարհի առաջնությունում հանդես կգանք 1-2 քաշային կարգերում»,-հայտնեց մարզիչը
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02