Թուրքիան մտել է ներքին քաղաքական հակասություններով լի փուլ: Ներկա վարչապետ Բինալի Յըլդըրըմը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ռեջեփ Թաիփ Էրդողանին համոզի, որ երկրի հարավ-արևելքում ավարտվել է PKK-ի դեմ տարվող պայքարը ցանկալի դրական արդյունքով: Նա մինչև անգամ շրջագայություն է կազմակերպել այդ շրջաններում, սակայն նրա շրջագայությունը լուսաբանող լրագրողներին խստիվ արգելվել է տեսանկարահանել վարչապետի այցերը: Յըլդըրըմը մարտահրավեր է նետել Դավութօղլուն, ով քրդկան հարցի լուծման ուղի էր առաջարկում փուլային և որոշակի ձևական անկախություն տալու տարբերակը: Ներկա վարչապետը բավականին վառ գույներով է ներկայացնում ռազմական գործողությունները երկրի հարավ-արևելյան շրջաններում՝ այն համարելով գերազանց հաջողություն և ռազմական օպերացիաները ավարտված: Սակայն պետք է փաստեմ, որ ես ինքս ամեն օր ստանում եմ տեեկատվություն նկարների և վիդիոների տեսքով, որտեղ երևում է թե ինչպես են քրդերը վերջերս գրանցած անհաջողություններից հետո , հիմա բավականին լուրջ վնասներ հասցնում թուրքական բանակին ու հասնում հաջողության: Սրա մասին նաև ակնարկել է Դավութօղլուն վերջերս կայացած մի միջոցառման ժամանակ, որտեղ նա ասել է, որ լեզուն այլ բան կարող է ասել, բայց իրականությունը այլ բան կարող է լինել:
Եթե նախկինում Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություններ էր տարածում ռազմական գործողությունների վրեաբերյալ, ապա հիմա դա ներքին հրահանգով խստիվ արգելվել է և մի քանի կծկտուր հաղորդագրություններից այն կողմ չի անցնում տեղեկությունը, փոխարենը PKK-ի դեմ տարվող ռազմական գործողություններից սկսել է ակտիվ խոսել և տեղեկատվություն տարածել վարչապետի աշխատակազմը:
Թուրքիայի վարչապետն ընտրել է ցանկալին իրականության տեղ ընդունելու և ներկայացնելու մեթոդը, որն ի դեպ բացառում էր Դավութօղլուն, նա ավելի իրատես էր և փորձում էր ավելի ռեալ մոտենալ հարցերին:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44