ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին օլիմպավանում անցկացվեց «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումներիօգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար: Միջոցառումը կայացավ «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:
Սեմինարին հրավիրված էր Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության ֆակուլտետի դեկան Պավլե Կասրաձեն: Պրոֆեսոր Կասրաձեն արեւելաեվրոպական տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ է եւ Վրաստանի հակադոպինգային ծառայության ղեկավարը: Միջոցառման շրջանակներում պրոֆեսոր Կասրաձեն ելույթ ունեցավ զեկույցով, որի թեման էր «Պլազմոլիֆտինգի օգտագործումը մարզական վնասվածքների բուժման նպատակով»:
«Արդեն վաղուց մենք համագործակցում ենք մեր հայ գործընկերների, մասնավորապես, Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանի եւ ֆուտբոլի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ: Հաճախ մեթոդների հետ կապված կարծիքներով ենք փոխանակվում, որոնք էլ կիրառում ենք մեր գործունեությունում: Մեր ոլորտում փորձի փոխանակումը շատ կարեւոր է: Վրաստանում մենք նոր մեթոդ ենք կիրառում, որը կոչվում է պլազմոլիֆտինգ»:
Իր զեկույցում Պավլե Կասրաձեն մանրամասն պատմեց պլազմոլիֆտինգի մասին: Պլազմոլիֆտինգը բժշկական ներարկման ընթացակարգ է, որը ենթադրում է սեփական արյան տրոմբոցիտներով հարուստ պլազմայի ենթամաշկային ներարկում:
Այս մեթոդը գիտական չափանիշներով Եվրոպայում ծագել է ոչ այդքան վաղ՝ 2004 թվականին: Վրաստանում շուրջ ինը տարի գործնականում հաջող կերպով կիրառում ենք այն: Կցանկանայինք, որ Հայաստանում եւս սկսեին կիրառել այդ ընթացակարգը: Նման անհրաժեշտություն կա, եւ մենք պատրաստ ենք այդ հարցով սերտ համագործակցել»,-ՀԱՕԿ լրատվականին հայտնեց պրոֆեսոր Կասրաձեն:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44