ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ը կմասնակցի Լիսաբոնում կայանալիք «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, համաժողովն անցկացվում է Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի երրորդ վերանայման նպատակով, որը հաստատվել է 2002 թվականին և ընդունվել ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի բոլոր անդամ պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից:
Նախարարական համաժողովը կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այս ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները:
Այցի ընթացքում նախատեսվում է Սոցիալական ապահովության քաղաքականության և հետազոտությունների Եվրոպական կենտրոնի հետ «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Նախարար Արտեմ Ասատրյանը համաժողովի ընթացքում «Արժանապատիվ ծերացում» խորագրով ելույթ կունենա և կներկայացնի Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ոլորտի ընթացիկ բարեփոխումները և առաջնահերթությունները:
Համաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել Նախարարական Հռչակագիր, որը կմատնանշի առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները և անդամ պետությունների պարտավորությունները:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44