«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ Երեւանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար` ռուսական կողմի հետ պայմանավորվածոության շրջանակներում՝ որպես ԵՏՄ անդամ երկիր։ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
– Պարո՛ն Կոլերով, Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու մասին: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում իրադարձությունների այդպիսի զարգացմանը:
– Ցանկացած խոսակցություն Թուրքմենստանից գազի ներկրման մասին, որը կարող է հասնել Կովկաս, ոչ միայն տեսական, այլ նաեւ սիմվոլիկ խոսակցություն է: Դա մի քանի պատճառներ ունի: Նախ Թուրքմենստանից գազի ներկրման մասին խոսում են միայն երկու վայրում` Ադրբեջան եւ ԵՄ: Կարող ենք ենթադրել, որ Հայաստանը խոսելով Թուրքմենստանից Կովկաս գազի ներկրման մասին, իհարկե, չի միանում Ադրբեջանին, այլ ԵՄ-ի տեսակետին: Երկրորդ` գազի ներկրման համար այլ ճանապարհ, բացի Ադրբեջան պետության տարածքով, չկա:
– Իսկ Իրա՞նը: Հայաստանը դիտարկում է հենց այդ տարբերակը:
– Իրանի տարածքով թուրքմենական գազի տրանզիտի մասին որեւէ նախագիծ չկա եւ երբեք էլ չի եղել: Իրանը Թուրքմենստանից գազ ստանում է երկրի հյուսիսային հատվածում, սակայն իր կարիքների համար, ուղղակի իրեն ավելի մոտ եւ հարմար է այդպես: Թուրքմենստանից գազի ներկրման բոլոր պայմանագրերը նախատեսված են Կասպից ծովով: Ինչպե՞ս Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքով գազ ստանալ, օրինակ՝ Վրաստանի միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը: Այսինքն՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ բանակցել թուրքմենական գազի ներկրման համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02