Հայաստանն ու Վրաստանը նախատեսում են միջմշակութային այցելություններ, մշակութային համատեղ ծրագրեր և հնագիտական պեղումներ Հայաստանում և Վրաստանում: Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները խոսեցին իրենց հանդիպման ընթացքում քննարկված հարցերից:
«Նախատեսում ենք հայ-վրացական մի քանի փառատոններ, միջմշակութային այցելություններ, մշակութային ծրագրեր: Մասնավորապես, Հաղպատում աշուղական փառատոնի հիմնադրման սկիզբն ենք արդեն ուզում ազդարարել: Կինոյի ոլորտում վրացիների փորձառությունը մի փոքր ավելի շատ է, և ունենք փորձի փոխանակման պայմանավորվածություն: Ուզում ենք ստեղծել նաև վրացական և հայկական երգչախմբերի համատեղ ծրագրեր»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նախարարի խոսքով՝ այս տարիների ընթացքում երկու պետություններն էլ զբաղված էին պետականաշինությամբ և «մոռացել էին» հարևան երկրներին: Հիմա ստեղծվել է առիթ՝ գործընկեր պետության հետ գտնել համագործակցության նոր եզրեր տարբեր ոլորտներում, ժողովուրդներին տալ միմյանց ճանաչելու հնարավորություն:
Արմեն Ամիրյանն առաջարկել է նաև համատեղ հնագիտական պեղումներ: Նրա խոսքով՝ Հայաստանում և Վրաստանում պեղումները կօգնեն բացահայտել մեր ընդհանուր պատմությունը:
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի խոսքով՝ երիտասարդ հնագետները ևս կներգրավվեն այդ պեղումներում, փորձ ձեռք կբերեն:
«Մեր հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել: Քննարկել ենք մեր ներկայիս և հետագա համագործակցությունը կինոյի, երաժշտության, փառատոնների, գրականության և շատ այլ ոլորտներում: Նաև քննարկել ենք մասնագետների փորձի փոխանակման հարցը»,-եզրափակեց նախարարը:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44