ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր վերջին հաշվետու ասուլիսում տեղեկացրեց, որ մշակվել եւ ՀՀ կառավարությանն է ներկայացվել պետական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձեւերում փոփոխություն կատարելու առաջարկությունը:
Նախարարն առիթի դեպքում հաճախ է ընդգծում, որ միեւնույն աշխատանքը կատարող ուսուցիչները տարբեր չափով են վարձատրվում՝ պայմանավորված այն հանգամանքով՝ դասավանդում են մեծ քաղաքի՞, թե՞ հեռավոր գյուղի դպրոցում եւ բարձրաձայնում է արդարությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվում են աշակերտների թվով, եւ ուսուցչի աշխատավարձը ձեւավորվում է ըստ այդմ:
«Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Փոքր խտությամբ դասարաններ ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, դասարանի՝ 10 աշակերտից փոքր միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ: Դպրոցների ֆինանսավորման բանաձեւի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման եւ հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ եւ արդարացի բաշխման անհրաժեշտությամբ»,- նշվում էր ԿԳ նախարարի հաշվետվության մեջ:
Լեւոն Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է արդարությունը վերականգնելու ճանապարհին ընտրվի ուսուցիչների համեմատաբար բարձր եւ ցածր աշխատավարձերը միջինացնելու տարբերակը: Այսինքն՝ մեկի աշխատավարձը բարձրանա, մյուսինը՝ նվազի: Նախարարի ու նաեւ փոխնախարար Դավիթ Սահակյանի պատասխանից պարզ դարձավ, որ դա, այնուամենայնիվ, չի բացառվում:
Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ուսուցչի մեկ դրույքի համար նվազագույն աշխատավարձը սահմանել 110 հազար դրամ:
«Դրա վրա մենք կկառուցենք մեր տարիֆիկացիոն քաղաքականությունը՝ տրամադրելով լրավճարներ: Բազային արժեքը չի կարող լինել իրենց դրույքաչափի համար նախատեսված գումարից քիչ: 110 հազար դրամից ցածր չի կարող լինել»,- ասաց նա:
Փոխնախարար Սահակյանն էլ հավելեց. «Այսօր դպրոց կա, որ կարող է ուսուցչին վճարել 200 հազար դրամից ավելի, որովհետեւ ունի 2 հազար աշակերտ եւ կարող է իրեն այդ հնարավորությունը թույլ տալ: Բայց դա պետական աշխատավարձ չէ: Մյուս դպրոցը վճարում է 60 հազար դրամ: Մենք հիմա ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը, ենթադրենք, 110 հազար դրամից պակաս չի կարող ստանալ: Իսկ ավելին վճարելու հարցում դպրոցն ազատ է: Եթե մենք ֆիքսում ենք, որ ուսուցչի աշխատավարձը սահմանված գումարից չի կարող պակաս լինել, ու ինչ-որ մի դպրոց դրանից հետո որոշում կայացնի, որ 200 հազար դրամ ստացող ուսուցչին պետք է սկսի 180 հազար վճարել, դա արդեն իր որոշելիքն է: Մենք որպես պետություն ասում ենք՝ պակաս չեք կարող վճարել, ավելի՝ ինչքան կարող եք վճարեք»:
Լեւոն Մկրտչյանն ասաց, որ նախատեսվում է նոր բանաձեւով ֆինանսավորման անցնել 2019 թվականից:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02