Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին:
«Մենք չէինք ակնկալում, որ այսքան արագ առաջ կանցնենք հաշվի մեջ և գոլեր կխփենք իրար հետևից: Նման հեշտ հաղթանակ չէինք ակնկալում, սակայն մենք արժանի ենք դրան: ԲԿՄԱ-ն դեռ հնարավորություն ունի հաղթահարելու խմբային փուլը, ես նրանց հաջողություն եմ մաղթում»,-ասել է Մխիթարյանը:
Խոսելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հոբելյանական՝ 50-րդ խաղի մասին՝ Մխիթարյանն ասել է. «Նախ շնորհակալություն բոլոր հայերին, ովքեր եկել էին աջակցելու: Հուսով եմ, գոլն ուրախացրեց նրանց: Ուրախ եմ, որ 50-րդ հանդիպումն եմ անցկացնում «Յունայթեդ»-ի կազմում: Բայց առավել կարևոր են հաղթանակը և 3 միավորը»:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (1:4): Մեկնարկային րոպեներից «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առավելությունն ակնհայտ էր. արդեն խաղի 3-րդ րոպեին նրանք առաջ անցան հաշվի մեջ: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Լուկակուն: Խաղի 17-րդ րոպեին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Մարսիալը: Խաղի 26-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպանների սխալից օգտվելով՝ դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն: Երկրորդ կեսում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խփեց իր գոլը: Խաղի 57-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դարձավ «կարմիր սատանաների» 4-րդ գոլի հեղինակ և ընդամենը 2 րոպե անց փոխարինվեց: Այս հանդիպումը Մխիթարյանի համար հոբելյանական էր, նա իր 50-րդ խաղն էր անցկացնում «կարմիր սատանաների» կազմում: Հանդիպման վերջնամասում ԲԿՄԱ-ին հաջողվեց հեղինակության գնդակ խփել: Աչքի ընկավ Կուչաևը:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02