Իրաքյան Քրդստանը պահպանում է Թուրքիայի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքյան Քրդստանի նախագահի խորհրդական Քեֆահ Մահմուդը:
«Թուրքիայի հետ սահմանին անցակետերն աշխատում են սովորական ռեժիմով, ոչինչ չի փոխվել: Ո՛չ թուրքական կառավարության, ո՛չ Քրդստանի ղեկավարության կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Անցակետերը միշտ եղել և մինչև հիմա մնում են մեր հսկողության տակ»,- ասել է Քեֆահ Մահմուդը:
Խորհրդականի խոսքով՝ իրաքյան իշխանությունների փորձը՝ վերահսկողություն սահմանել սահմանային անցակետերի նկատմամբ, «հակասում է Իրաքի սահմանադրությանը և դաշնային օրենքներին»:
Մեկնաբանելով Քրդստանի օդանավակայանների հետ օդային հաղորդակցության դադարեցումը՝ Քեֆահ Մահմուդը նշել է, որ ոչ մի ինքնաթիռ այսպես, թե այնպես չի կարող վայրէջք կատարել կամ թռիչք կատարել Էրբիլի և Սուլեյմանիայի օդանավակայաններից՝ առանց Բաղդադում դաշնային ավիացիոն կառավարության թույլտվության: Նա պարզաբանել է, որ այդ կարգը գոյություն ունի 2008 թվականից ի վեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02