Տարածաշրջանային վերջին զարգացումներն ու «Հայրենիք-սփյուռք» համաժողովը ցույց տվեցին, որ մեր թիվ մեկ օրակարգային հարցը ՀՀ-ի և Արցախի անվտանգությունն է. ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հենց այդ համատեքստում էլ նա կարևորեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի սկզբունքները Նյու Յորքում:
Որպես առաջին սկզբունք Շարմազանովը նշեց, որ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր:
«Երկրորդ՝ այս կոնֆլիկտը ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, որի հիմքում ընդգրկված է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը: Երրորդ՝ այս տարիների ընթացքում Ադրբեջանն ապացուցել է, որ նա քարոզում է հայատյաց քաղաքականություն ու վերածվել է ռասիստական պետության: Չորրորդ՝ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-նշեց Աժ փոխնախագահը:
Նա հիշեցրեց նաև նախագահ Սարգսյանի ելույթի հատվածը, որով նա Թուրքիային ասում էր, որ արձանագրությունները չվավերացնելու դեպքում 2018-ի գարնանը մենք առանց դրանց կդիմավորենք, հատկապես եթե Թուրքիան շարունակի վերջնագրերով խոսել:
«Այս իրավիճակում, երբ տարածաշրջանում բազում մարտահրավերներ կան, մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր անվտանգության համակարգին»,-նշեց նա, ապա հավելեց, որ պետք է խորացնել ՀԱՊԿ կապերը և «չգնալ ավանտյուրիստական ճանապարհով»:
«Այսօր թիվ մեկ մարտահրավերը «մի վնասիրն» է: Եվ շատ կարևոր է, որ հոկտեմբերին այստեղ տեղի կունենան ՀԱՊԿ զորավարժություններ, որոնք ևս մեկ անգամ կկարևորեն անվտանգության բաղադրիչի արդիականությունը Հայաստանում»,-եզրափակեց Շարմազանովը:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02