Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պատասխանել է Ամերիկայի Արևելյան Թեմի Առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Բեկչյանը թուրքական պետության կողմից պատրիարքի նախընտրելի թեկնածու չէ:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Պարսամյանն ավելի վաղ պոլսահայ «Ժամանակ» պարբերականի հետ զրույցում նշել էր, որ պատրիարքի ընտրությունների կազմակերպման ամբողջ գործընթացը պետք է ղեկավարվի պետության հետ փոխհամաձայնեցված կերպով և այս առումով Բեկչյանը սխալներ է գործում՝ հաշվի չնստելով Թուրքիա պետության հետ: Ըստ Պարսամյանի՝ Բեկչյանը թուրքական պետության համար պատրիարքի նախընտրելի թեկնածու չէ և Պոլսո Հայոց պատրիարքության գլուխն անցնելու համար հարմար անուններ գտնելու համար նախ պետք է հարցնել իշխանություններին:
Դրան ի պատասխան արքեպիսկոպոս Բեկչյանը պատասխանել է, որ իրենց վարած նախընտրական գործընթացում մեր եկեղեցական ավանդույթներին հակասող որևէ սխալ քայլ չի արվել և ինքն այս հարցում պետք է հարցնի միայն ժողովրդի նախընտրությունը:
«Եթե ժողովուրդը ցանկանա՝ կշարունակեմ աշխատանքս նրանց համար, եթե ոչ՝ կհեռանամ: Այստեղ համայնքում քաոս չկա, հակառակը՝ խաղաղություն կա հիմա և դա անհանգստացնում է որոշ մարդկանց», - ասել է Բեկչյանը:
Նա նաև քննադատել է Պարսամյանին՝ շեշտելով, որ վերջերս տարիներ շարունակ չի այցելել Ստամբուլ և չի կարող իմանալ այստեղի զարգացումները: Ըստ Բեկչյանի՝ ԱՄՆ-ից նման մեկնաբանություններ անելը ճիշտ չէ:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02