Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին:

Հանրապետության Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվել են ժողովրդական տոնախմբությամբ, երգ ու պարով, ավանդական տարբեր սպորտաձևերում մրցույթներով:

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այցելել է Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան: Նախագահին ներկայացրել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ:
Հանրապետության Նախագահը Գորիսում ծանոթացել է նաև հիմնանորոգվող «Գորիս» հյուրանոցի պայմաններին:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44