«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև հոկտեմբերի 15-ին լրանում է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը, սակայն հնարավոր է նրան դեռ թոշակի չուղարկեն։ Բանն այն է, որ օրենքը թույլ է տալիս ինչ-որ գործ մակագրելով՝ թոշակի գնացող ՍԴ դատավորին ևս 6 ամիս պահել պաշտոնում։
Կիմ Բալայանը, հիշեցնենք, ՍԴ անդամ է 2003-ից։ Չնայած ամիսներ շարունակ ՍԴ անդամի այս տեղի համար շրջանառվում էր Հրայր Թովմասյանի անունը, որը հաջորդ տարի զբաղեցնելու էր թոշակի գնացող Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն վերջին օրերին դատական համակարգում նոր անուն է հայտնվել․ հնարավոր է Կիմ Բալայանի փոխարեն ՍԴ անդամ դառնա վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ում պաշտոնանկության մասին տարիներ ի վեր խոսում են։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա այժմ էլ լուրեր են շրջանառվում, թե նրան հնարավոր է տանեն վճռաբեկ դատարանի նախագահ՝ Արման Մկրտումյանի փոխարեն։ Ասում են՝ հենց այս «օպերացիայի» շրջանակներում են Թովմասյանին արագ-արագ գիտությունների դոկտորի կոչում տվել, քանի որ դրսից վճռաբեկի նախագահ նշանակվելու համար պարտադիր է դոկտորի կոչում ունենալը։
Նկատենք, որ Հայաստանում կադրային տեղաշարժերի մասին հարցերն այնքան հաճախ ու արագ են փոխվում, որ երբեմն մասնակիցներն էլ չեն իմանում կամ վերջինն են իմանում այդ մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02