Սոցիալական պաշտպանության համակարգում կատարված համակարգային բարեփոխումները փաստում են, որ պետությունը սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին հստակ քայլեր է իրականացնում, «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Մենք պարտավոր ենք պատշաճ պայմաններ ապահովել մեր քաղաքացիների բարեկեցության, կյանքի որակի բարելավման, անհատի և ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխավորման համար», - ասաց ԱԺ նախագահը։
Կարևորելով սոցիալական աշխատողի դերը՝ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ դեռ 25 տարի առաջ, ստեղծելով համապատասխան ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, ինքը առաջին անգամ ՀՀ-ում ներդրեց սոցիալական աշխատողի ինստիտուտը։
«Սոցիալական աշխատողը այն մասնագետն է, ով իր հմտություններով և գիտելքիներով կարիքի մեջ գտնվող անձի հենարանը պետք է դառնա։ Այդ առումով անչափ կարևոր են սոցիալական ոլորտի մասնագիտացման խնդիրները», - նկատեց Բաբլոյանը։
Վերջինս համոզմունք հայտնեց, որ օրենքի նախագծում առաջարկվող դրույթները կնպաստեն հնարավոր բացերը լրացնել և թույլ կտան ավելի արդյունավետ ծառայություններ մատուցել։
Այսօր Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան կազմակերպել է «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային լսումներ, որոնց նպատակը սոցիալական աշխատողի համապատասխան կրթության և սոցիալական աշխատանքի զարգացմանն ուղղված հարցերի քննարկումն է։ Մասնակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, մի շարք պատգամավորներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44