«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը շքեղ հանդիսությամբ նշեց Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը: Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում եւ հանդիսանում է աշխարհասփյուռ հայերի միավորման խորհրդանիշներից մեկը: Սկսած 2001թ-ից գործում է որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ (ԹԿՀ) եւ, ինչպես իր հիմնադիր Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը (Tekeyan Trust London), ունի հայապահպան նշանակություն:
Կրթական, մշակութային, սոցիալական եւ բազմազան այլ մարդասիրական ծրագրերի միջոցով ԹԿՀ նպաստում է ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը: 2010թ. սկսած հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Հայաստանի եւ Արցախի դպրոցների եւ աշակերտների հիմնախնդիրները: Հիմնադրամը նաեւ ակտիվ գործունեություն է ծավալում մշակույթի ոլորտում, մասնավորապես բազմաժանր ցուցահանդեսներ կազմակերպելով եւ հայ ժամանակակից արվեստագետներին լայն հանրությանը ներկայացնելով: ԹԿՀ ակտիվորեն համագործակցում է հայաստանյան, միջազգային պետական եւ հասարակական, ինչպես նաեւ Սփյուռքի բազմաթիվ կազմակերպությունների հետ:
Թեքեյան Կենտրոնում հոբելյանական ձեռնարկին ներկա էին պետական կառույցների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ, բարերարներ, համակիրներ Հայաստանի մարզերից, Արցախից եւ Սփյուռքից:
Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով ներկաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ, նա երախտիքի խոսք հայտնեց Թեքեյան Կենտրոնի բոլոր բարերարներին, համակիրներին եւ գործընկերներին Հայաստանից եւ Սփյուռից, որոնց շնորհիվ ստեղծվել եւ կայացել է հիմնադրամը: Նախագահը ներկայացրեց Կենտրոնի ստեղծման գաղափարը, պատմությունը, անցած ուղին, իրականացվող ծրագրերը. կարճ ժամանակում ԹԿՀ ձեռք բերեց ուրույն դիմագիծ եւ հսկայական թռիչք արձանագրեց: Այս ամենն ամփոփ ներկայացվեց նաեւ էկրանին՝ սլայդերի միջոցով:
Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, խոսելով ԹԿ ապագա անելիքների մասին, մասնավորապես խիստ մտահոգություն հայտնեց սփյուռքի հայ կրթօջախների պահպանման վերաբերյալ եւ հավելեց, որ հիմնադրամը պատրաստ է սերտ համագործակցել ՀՀ ԿԳՆ հետ եւ մշակել լուրջ ռազմավարություն դպրոցների փակման գործընթացը կանխելու համար:
ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ ԹԿ հիմնադրամի եւ Լոնդոնի Թեքեյան Թրաստի բազմամյա մշակութային եւ բարեսիրական գործունեությանը՝ ի նպաստ հայ ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն ու տարածմանը, Հայրենիքին օգտակար լինելու գործին: Նա նաեւ կարեւորեց ԹԿ հիմնադրամի հայանպաստ ծրագրերը, որոնք մատաղ սերնդի շրջանում առողջ հոգեւոր, մտավոր, մշակութային խորաթափանց դաստիարակություն են սերմացնում: Բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ ազգանպաստ համագործակցությունը, նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից հանձնեց շնորհակալագիր՝ «Թեքեյան Կենտրոնի 20-ամյակի առթիվ եւ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:
11:05
10:44
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02