Բելառուսն ու Ադրբեջանը համագործակցում են տարբեր ուղղություններով, երկու երկրներն ունեն ամենաջերմ և մտերիմ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է belta.by-ն:
«Մենք բացարձակապես վստահում ենք իրար: Մենք համատեղ ձեռնարկություններ ենք ստեղծում և առևտուր ենք անում երրորդ երկրների հետ: Մեր առևտուրն աճում է, ռազմատեխնիկական համագործակցությունը՝ նույնպես: Մենք դա ոչ մեկից չենք թաքցնում»,- ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը:
Լուկաշենկոն նշել է, թե Ադրբեջանը «խաղաղասեր ժողովուրդ է», և «չնայած Ղարաբաղում խնդիրներին՝ խաղաղ դիրքորոշում ունի այդ հարցում»:
«Այդ պատճառով մենք, ինչպես ես արդեն ասել եմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ոչինչ չունենք արդարանալու այս կամ այն պետության առաջ»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը:
Նա նշել է, որ կողմերն իրենց հարաբերությունները կառուցում են Բելառուսի և Ադրբեջանի ժողովուրդների ցանկության համապատասխան, նրանց բարեկեցության աճի համար:
«Այդ հարցում դուք կարող եք մեզ վստահել: Դուք մեզ օտար չեք: Դուք մեր եղբայրներն եք, մենք ապրել ենք մի պետությունում: Եվ մեզ անգամ չի խանգարում, որ դուք մահմեդական եք, իսկ մենք՝ քրիստոնյա»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները «եղբայրական բնույթ են կրում», և հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02