Հասանովի քարոզչախումբը ցեղ է շպրտում Ալիևի վրա:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի բանակի քարոզչության համար կայք է բացել, որը սակայն փորձում է վերականգնել անձամբ Հասանովի վարկանիշը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ կայքում տեղ գտած նյութերը ամբողջությամբ աղբ են և նույնիսկ ադրբեջանցիները դրանք առանց ծիծաղի կարդալ չեն կարողանա, սակայն այդ ամենից մեկը կարելի է առանձնացնել: Թե Հայաստանում, թե Ադրբեջանում ժողովրդի մեծամասնությունը ծաղրի առարկա է դարձրել Զաքիր Հասանովի՝ Ադրբեջանի դրոշից հեռու կանգնելու փաստը: Ծաղրանքը քանի որ արդեն շատ էր տարածվել Հասանովի քարոզչախումբը փորձեց փրկել դրությունը:
Պետության դրոշը թողած և մի անկյունում գլուխը կախ կանգնած Հասանովին փորձում էին ներկայացնել, որպես անկրկնելի հայրենասեր ու զինվորական վրեժով լցված գեներալ: Դրոշից հեռու կանգնելու փաստը ներկայացնում էին իբր Հասանովի զինվորական պատիվը իրեն թույլ չի տա կանգնել Հայաստանի ներկայացուցչի կողքին, քանի որ հայերը «օկուպանտ» են, «ահաբեկիչ» են, Խոջալուի «ցեղասպանություն» են կատարել: Նյութի մեջ բառացի գրված է, որ Զաքիր Հասանովը, որպես իրական հայրենասեր զինվորական, չի կարող մոտ կանգնել Սերժ Սարգսյանի ներկայացուցչին:
Փաստորեն , եթե հետևենք Զաքիր Հասանովի մտքերին , ստացվում է, որ այս լուսանկարի մեջ պատկերված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազգի դավաճան է, քանի որ հերիք չի նստել է մեկ սեղանի շուրջ Սերժ Սարգսյանի հետ, հերիք չի այդ սեղանի շուրջ նա միայն Սերժ Սարգսյանի հետ է, մի հատ էլ ատամները մինչև ականջները բացած ծիծաղում է:
Փաստորեն սեփական վարկանիշը բարձրացնելու համար Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատրաստ է անցնել նույնիսկ իր գերագույն գլխավոր հրամանատարի վրայով ու նրա քայլը որակել որպես դավաճանություն:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02