ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից հայտնում են, որ ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կատարված առերեւույթ հանցագործության` պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ:
Ըստ քրեական գործի նյութերի` ապօրինի ծառահատումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության հիշյալ պաշտոնյան Հաղարծին գյուղի բնակչից բացատրություն վերցնելու վերաբերյալ արձանագրություն է կազմել Դիլիջան քաղաքի բնակչուհի Ս. Ասլանյանի մասնակցությամբ, սակայն վերջինս քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ նշված գործողությանը չի մասնակցել:
Բացի այդ, Տավուշի մարզի եւս մեկ բնակիչ` Է. Սահակյանը, նախաքննության ընթացքում հայտնել է, որ իր տան բակում հայտնաբերված փայտանյութի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն պաշտոնյայի` Դիլիջանի բաժնի հետաքննիչի հետ այցելել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս, որտեղ ոստիկանության աշխատակիցն իրեն ուղղորդել է մատնացույց անել, իբր, իր կողմից ապօրինի հատված ծառերը, սակայն իրականում դրանք իր կողմից չեն հատվել:
Այսինքն, ըստ Է. Սահակյանի, զննման հիշյալ գործողությունը ձեւական բնույթ է կրել եւ ուղղորդվել է հետաքննիչի կողմից: Ավելին` զննության եւ իր կողմից տրված բացատրության արձանագրություններում առկա տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նվել նաեւ Է. Սահակյանի որդին:
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02