Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացահայտումները, դրան հաջորդող իրադարձություններն ընդգծում են, թե որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին: Հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասել է Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Դա այն է, ինչ շարունակում ենք անել ես եւ իմ գործընկերները»,-նշել է ԵԽ պատգամավորը եւ հավելել, որ թեպետ նախորդ նմանատիպ հանդիպման ժամանակ խոստացել էր հաջորդ հանդիպմանը խոսել հայերենով, սակայն դեռեւս դա անել չի կարող:
Նա վստահություն է հայտնել, որ ապագայում անպայման հնարավորություն կունենա արդեն Եվրախորհրդարանում ողջունել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ով նույնպես ներկա է եղել համագումարի բացման արարողությանը:
«Հուսով եմ՝ Եվրախորհրդարանը, որը եվրոպական ժողովրդավարության տունն է, կլինի տուն նաեւ այնպիսի երկրների համար, որոնք անդամ չեն»,-ընդգծել է Ֆրանկ Էնգելը:
Նա շաբաթվա ամենատխուր իրադարձություն է որակել Մալթայում օֆշորային սկանդալների գործով զբաղվող լրագրողի սպանությունը եւ շեշտել, որ եթե այսպիսի խաղաղ երկրում է կատարվում նման դեպք, ապա դա առիթ է տալիս մտածելու իրավիճակի ողջ լրջության մասին:
«Ինչպես պարզվեց, նա մի լրագրող էր, ով զբաղված էր կոռուպցիոն սկանդալին իր երկրի գլխավոր դեմքերի մասնակցության բացահայտմամբ, նաեւ Ադրբեջանում կոռուպցիայի բացահայտման գործով: Սա տեղիք է տալիս մտորելու, թե որքան խորն է Ադրբեջանի կոռուպցիայի արմատները Եվրոպայում, ինչպիսի ազդեցություն այն ունի, եւ թե ինչքան ագրեսիվ ու տարանջատող կարող է լինել այդ ազդեցությունը Եվրոպայում»,-եզրափակել է նա:
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02