Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ Հայաստանում սակագների կարգավորումն իրականացնում է անկախ մարմինը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և սակագների փոփոխության մասին հարցերի սպառիչ պատասխան կարող է տալ միայն հանձնաժողովը, սակայն հավելեց, որ ինքն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում: «Եթե կառավարությունը փորձի միջամտել էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը, մենք կխաթարենք երկրում տնտեսական քաղաքականության հիմքերը: Դա է պատճառը, որ մենք ստեղծել ենք անկախ մարմին: Սակագների կարգավորումն անկախ մարմնի բացառիկ իրավասությունն է, որովհետև միայն անկախ արբիտրը կարող է համակշռել երեք իրարամերժ տեսակետներ` դրամավարկային քաղաքականության, հարկաբյուջետային քաղաքականության և սպառողի տեսակետները: Այսինքն՝ այդ հարցի վերջնական և սպառիչ պատասխանը կարող է տալ միայն հանձնաժողովը: Բայց ես ձեզ իմ տեսակետը կասեմ: Ես առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար նախապայմաններ չեմ տեսնում»,- նշեց Մանուկյանը:
Աշոտ Մանուկյանն անդրադարձավ նաև էլեկտրական էներգիայի սակագնի նվազման հնարավորություններին: «Մենք էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառքը ցանցերին իրականացնում ենք մեր արտադրողների կողմից: Մեզ մոտ ամենաթանկ էլեկտրաէներգիան տալիս է «Հրազդան» ՋԷԿ-ը, ամենաէժանը` Հայաստանի ատոմակայանը: Մենք անցած տարի սկսել ենք ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որը ենթադրում է 2018 թ. ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կանգառ` 6 ամիս ժամկետով և 2019 թ.` 6 ամիս 15 օր ժամկետով: Իսկ սա նշանակում է, որ 2018 և 2019 թվականներին մենք սակագների վրա հսկայական ճնշում կունենանք: Ատոմակայանը, որը սովորաբար տարվա ընթացքում կանգնում է 40-45 օր, առաջիկա երկու տարիներին կանգնելու է վեց ամիս ժամկետով: Սա այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որպեսզի մենք կարողանանք փոխել կարևոր հանգույցները, արդիականացնել բլոկը և իրականացնել հետագա շահագործումը»,- պարզաբանեց նախարարը:
Նա շեշտեց, որ առաջիկա երկու տարիներին, ունենալով այդ ճնշումը էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ուղղակի հնարավորություն չկա խոսել սակագնի նվազման մասին:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:22 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02