Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:
Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 6,5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 12,8 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 041 մլրդ 566.1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 9,9 տոկոսով` կազմելով 582 մլրդ 511 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0,6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.5 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 790 մլրդ 882.8 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 185 միլիարդ 151.2 միլիոն դրամ, 11.9 տոկոսով ավելացել է 2016 թ հունվար-սեպտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,4 տոկոսով (189 հազար 928 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 135 դրամ, մնալով նույնը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 950 դրամ` 2016-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 3,1 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 21,7 տոկոսով (4 մլրդ 367.5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 19.1 տոկոսով (1 միլիարդ 546.7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 23.2 տոկոսով (2 մլրդ 820.8 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբերին եղել է 482.59:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44