Հոկտեմբերի 20-ին Կիպրոսի նախագահական նստավայրում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքի միջև:
Հանդիպման ընթացքում երեք կողմերը պատրաստակամություն հայտնեցին՝ նպաստելու հայկական, կիպրական և հունական սփյուռքների միջև համագործակցության ակտիվացմանն ու սերտացմանը, և ընդգծեցին, որ անհրաժեշտության դեպքում կարող են հանդես գալ միասնական գործողություններով և աջակցել միմյանց տարբեր խնդիրների լուծման գործում:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համագործակցելով՝ կարելի է ավելի արդյունավետ օգտագործել սփյուռքների ներուժը, և անհրաժեշտ է եռակողմ համագործակցությունը կիրառել որպես օժանդակ դիվանագիտական միջոց՝ իրենց համատեղ շահերին աջակցելու նպատակով: Երեք երկրները համաձայնություն ձեռք բերեցին՝ նպաստելու ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի և գիտական կենտրոների միջև տեղեկատվության փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը:
Երեք կողմերը կարևորեցին սփյուռք-սփյուռք կապերի համագործակցությունն ու սերտացումը:
Քննարկումից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ երեք կողմերը լրագրողներին ներկայացրեցին քննարված թեմաների շրջանակները:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելեց «Makedonitissa» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին հունական և կիպական զոհերի հիշատակին:
Բոլոր հանդիպիպումներին և միջոցառումներին մասնկացում էր նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44