Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության նախկին ղեկավար Լեոն Պանետան Վաշինգտոնում Hudson Institute կազմակերպության համաժողովի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նոր «սառը պատերազմի» մեջ են:
«Մենք Ռուսաստանի հետ սառը պատերազմի նոր փուլ ենք մտել»,-մեջբերում է ria.ru-ն Պենտագոնի նախկին ղեկավարի խոսքը:
Պանետայի կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է զսպի մերձարևելյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, ինչպես նաև ավելի նշանակալի դեր ունենա հատկապես Սիրիայում:
«Եթե դուք ավելի կոշտ չգործեք (ՌԴ նախագահ) Պուտինի հետ, նա դրանից օգուտ կքաղի: Ուստի՝ այդ պատճառով կարծում եմ, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է նրանց հասկացնելը, որ կան սահմաններ, որոնք Պուտինը չի կարող հատել»,-հայտարարել է Պանետան:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայիս իշխանություններն այդքան էլ լավ չեն աշխատում Մոսկվայի հետ:
«Դուք պարզապես չեք կարող հույս ունենալ, որ ինչ-որ պահի նրանք (Ռուսաստանը-Tert.am) «լավ տղերք» կդառնան: Դուք պետք է նրանց հետ կոշտ լինեք: Դուք կարող եք բանակցել Պուտինի հետ: Մենք դա արել ենք ու նախկինում հաջողության ենք հասել: Բայց դուք դա պետք է անեք ուժի դիրքից»,-խորհուրդ է տվել Պանետան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ամերիկյան իշխանությունների պահանջով փակվել են Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև Վաշինգտոնում ու Նյու Յորքում ՌԴ առևտարային ներկայացուցչությունները: Դրանց փակումից հետո շենքերում խուզարկություն է իրականացվել:
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հավատում է Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորմանը, սակայն նկատել է, որ դրա համար անհրաժեշտ է Վաշինգտոնի ցանկությունը:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02