«Ժամանակ» թերթը գրում է. «1999թ. ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանն անձնական նամակ է ուղարկել Վազգեն Սարգսյանին: Վանոյին ու Վազգենին ճանաչողները գիտեն, որ երկու ընկերները հաճախ են ընտրել շփվելու, հաղորդակցվելու այս ձեւը: Սիրադեղյանը նամակը գրել է միայն իրեն հատուկ գեղարվեստական անզուգական մատուցմամբ, պերճախոսությամբ, ցավով, մտահոգությամբ: Գրվածքի համն ու հոտը չկորցնելու համար` մեջբերենք հանճարեղ գրողի` գրչակից եղբորը հասցեագրված նամակի մի քանի կտորներ:
«…Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո (խոսքը Վազգեն Սարգսյանի մասին է:- խմբ.) գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձեւակերպման չարագուշակ անմեղությանը… Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երեւելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը….»:
Վազգեն Սարգսյանին հասցեագրված նամակը Վանո Սիրադեղյանն ավարտում է տխուր վերջաբանով. «Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին եւ շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով… Զանգիր խոսենք։ Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։
Հ.Գ. Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»:
Վանո Սիրադեղյանի գրածը շատերին մարգարեություն է թվում, սակայն այս նամակը ժամանակի շունչը զգացող ու հայրենիքի ցավով ապրող քաղաքացու, գործչի, գրողի գրչի արգասիք է: Հայոց Արեւելքից Երեւան ներխուժած գավառական էլիտայի մտահորիզոնը խիստ սահմանափակ է` Վանոյի ու Վազգենի հեռակա երկխոսությունը հասկանալու համար: Շուտով այս նամակը պատճառ դարձավ, որ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները Սիրադեղյանի անունը կապեն Հոկտեմբերի 27-ի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02