Ֆրանսիայի և Հայաստանի մշակութային համագործակցությունն առավել կամրապնդվի 2018թ. ոչ միայն «Էրեբունի-Երևան»–ի 2800 և «Էրեբունի» թանգարանի 50 ամյակներին նվիրված տոնակատարություններին մասնակցությամբ, այլ նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացմամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է «Էրեբունի» միջնաբերդում, ապա ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը և տպավորություններով կիսվել թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ հնավայրում շրջելիս՝ դեսպանը հպարտությամբ անդրադարձել է «Էրեբունի» ամրոցի պեղումների ընթացքում Ֆրանսիայի իրականացրած ներդրումներին:
Նա փաստել է, որ Ֆրանսիայի դեսպանատան և «Էրեբունի» թանգարանի խորհրդանշական համագործակցությունը Էրեբունու հայ-ֆրանսիական արշավախմբի 8-ամյա աշխատանքներից հետո այժմ էլ շարունակվում է Լիոնի և Գրենոբլի ճարտարապետական ազգային բարձրագույն դպրոցների հետ ծավալվող բազմաբնույթ գործունեությամբ: Դեսպանն իր խոսքում հավաստիացրել է, որ տարիների համագործակցությունը, անշուշտ, կշարունակվի առաջիկայում ևս: Դիտելով թանգարանի մշտական ցուցադրությունը՝ դեսպան Լաքոտը հաճելիորեն մատնանշել է ցուցադրության բացատրագրերում և պաստառներում ֆրանսերենի առկայությունը:
Դեսպանն եղել է «Կարմիր բլուր» մասնաճյուղում, ծանոթացել Թեյշեբաինի ամրոցի պատմությանը: Ըստ աղբյուրի, մեծապես տպավորված լինելով Երևանի հնավայրերով՝ Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ հաջորդ այցելությունը կլինի Շենգավիթ հնավայր:
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02