Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին պետք է ցուցմունք տար ամբաստանյալ Էլզա Զաքարյանը, սակայն դատական նիստը չկայացավ:
Նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ քիչ առաջ մեղադրող դատախազը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ վատառողջ է և այդ պատճառով նիստին չի կարող ներկայանալ:
«Դատարանը քիչ առաջ է տեղեկացել է, որ մեղադրող դատախազը վատառողջ է: Առանց մեղադրողի գործի քննությունը չեն կարող շարունակել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին»,-ասաց Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:
Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է փաստաբան Էլզա Զաքարյանը: Այնուհետև նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02