Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ երևանյան նիստը նախորդների օրինակով կանցնի կառուցողական մթնոլորտում, և նիստի ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի արդիական հարցեր:
Ընդգծելով, որ 2017 թվականը հայ-ռուսական հարաբերությունների համար հոբելյանական է. այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ընթացքում մեծ աշխատանք է կատարվել:
Հանրապետության Նախագահի գնահատմամբ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այսօր առանձնանում են բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում ակտիվ աշխատանքով, տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությամբ:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այդ համատեքստում բարձր գնահատել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ մաղթելով հանձնաժողովի 30-րդ նիստի մասնակիցներին արգասաբեր աշխատանք՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար, ընդգծել, որ անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների մակարդակներում ևս հարաբերությունների ամրապնդումը՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակին, որ առկա է երկու երկրների նախագահների միջև:
Հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը հակիրճ ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, որի 20-ամյակը լրանում է հաջորդ տարեսկզբին: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նա կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև ընդլայնվող համագործակցությունը և նշել, որ այն խորհրդարանականների կողմից ևս խթանելու նպատակով հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարածաշրջաններից մեկում: Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը հավաստիացրել է, որ նման մոտեցումը կդառնա պարբերական:

13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44