Գերմանական Լաուներբուրգ-Էլբե քաղաքում օրերս տեղի է ունեցել Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների միջմշակութային ավանդական փառատոնը: Հույների, ռուսների, ուկրաինացիների, հոլանդացիների, լեհերի, սերբերի, թուրքերի աֆրիկյան մի քանի պետությունները ներկայացնող մասնակիցների կողքին այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին նաեւ Գերմանիայում ապրող հայերը՝ ցուցադրելով հայկական մշակույթն ու խոհանոցը:
Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետ Անդրեաս Թհիեդէի բացման խոսքից անմիջապես հետո առաջինն իր երկիրը ներկայացրեց հայկական տաղավարը: Օտարերկրացիների դատին հանձնվեց Լաուներբուրգ-Էլբեի բնակչուհի, խոհարար Սոնա Խաչիկյանի ձեռքով պատրաստած ավանդական սպասը, հարիսան, կաղամբով եւ սմբուկով տոլման: Հյուրերը վայելեցին նաեւ Աննա Իշխանյանի պատրաստած ղափաման եւ հայկական տարազի նախշերով զարդարված տորթը:
Հայկական տաղավարում առկա էր անուշաբույր լավաշը, ավանդական գաթան, ավելուկը եւ հայկական այլ ուտեստներ: Իսկ, ահա, փառատոնի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելել Լաուներբուրգաբնակ Արթուր Մարկոսյանի պատրաստած հայկական, ավանդական խորովածը:
Գերմանական Լեեր քաղաքի կենտրոնական այգում հայկական պուրակ հիմնադրած Թովմասյանների ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը, ով փառատոնի պատվավոր հյուրն էր, հետաքրքիր մանրամասներ պատմեց NEWS.am-ին այդ միջոցառումից:
«Երբ հայտարարվեց, որ մասնակից թիմերը կարող են իրենց ավանդական ուտեստները հյուրասիրել ներկաներին, մենք սկսեցինք պատրաստել հայկական ավանդական խորոված: Խորովածի հոտն արագ տարածվեց, կարճ ժամանակ անց մեր տաղավարի մոտ արդեն հերթեր էին գոյացել: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ հայկական խորովածը կաթվածահար էր արել միջմշակութային այդ փառատոնը: Տեսնելով այդ ամենը՝ միջոցառման կազմակերպիչները խնդրել էին մեզ ժամանակավորապես կանգնեցնել խորովածի պատրաստումը: Պարզվում է՝ մյուս տաղավարներից դժգոհություն էին հայտնել, որ բոլոր հյուրերը կուտակվել են միայն հայկական տաղավարի շուրջ»,- պատմեց Թովմասյանը՝ հավելելով, որ անգամ այդ խնդրանքին ընդառաջ գնալուց հետո, կարճ ժամանակ անց խորովածի հոտը կրկին իրենց տաղավար էր բերել հյուրերին:
Թովմասյանը հպարտությամբ նշեց, որ հայկական տաղավարի ներկայացումը իրականացվել էր երեք հայ ընտանիքների կողմից: Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր են ամեն տարի մասնակցել եւ պատվով ներկայացնել Հայաստանը, մեր մշակույթն ու խոհանոցը՝ դառնալով Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ կապող օղակ:
Միջոցառման վերջում հայկական թիմի տարազ հագած փոքրիկները Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետարանին նվիրեցին Սերգեյ Եղիազարյանի ձեռքով պատրաստված ժամացույցը՝ զարդարված քաղաքի լոգոտիպով: Քաղաքի շախմատի տանը հայկական տաղավարի կողմից ընծայվեց նաեւ աշխարհահռչակ հայ շախմատիստ Լեւոն Ահարոնյանի ստորագրությամբ շախմատային տախտակ: Այդ անակնկալը հնարավոր եղավ իրականացնել հայր եւ որդի Ֆերդինանտ եւ Արմեն Հակոբյանների աջակցությամբ:
Փոքրիկներն այս բոլոր նվերների հետ միասին նվիրեցին նաեւ հայկական խորհրդանիշ համարվող նուռ, որը հատուկ այդ առիթով բերվել էր Հայաստանից: Հայկական տաղավարը ներկայացնող փոքրիկներից Վալերի Թովմասյանը «Շնորհակալություն, Գերմանիա» բանաստեղծությամբ ավարտեց հայկական տաղավարի ելույթը՝ կարեւորելով հայ-գերմանական բարեկամությունը:
.jpg)
.jpg)
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02