«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` հայրենի ԱԱԾ-ն ուշիուշով հետևում է ուսանողների բողոքի ցույցերին` կապված տարկետման օրենքի հետ, և ներքին կարգով զգուշացրել է դեկաններին, ուսխորհուրդների նախագահներին` պատրաստ եղեք ներքաղաքական զարգացումների:
Ըստ լավատեղյակ աղբյուրների` այս օրերին ոչ միայն ուսումնասիրվում է ցույցի կազմակերպիչների` «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի ԱԺ օգնական Վահան Կոստանյանի, Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանի, էլ առավել Սեյրան Օհանյանի թիմի` ՕՐՕ դաշինքի երիտթևի ղեկավար Մանուել Մանուկյանի վարքը, այլև ցույցերի էներգետիկան, զարգացման հնարավորությունները, որը, ըստ ԱԱԾ-ի, առայժմ բարձր չէ, բայց «աճման տենդենց ունի»։
Երեկ խորհուրդ են տվել ԵՊՀ պատասխանատուներին այլևս ու երբեք չփակել ֆակուլտետների դռները. «ԵՊՀ-ի ուսանողը սպեցիֆիկ է, դուռը փակեցիր, հակառակ էֆեկտ կտա»: Հիմա կողմերը խաղում են ժամանակի վրա։
Բանն այն է, որ երեքշաբթի մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, «Զինապարտության մասին» օրենքը դրվելու է երկրորդ ընթերցման, իշխանությունները հույս ունեն, որ մինչ այդ ցույցերն ինքնուրույն կմարեն։ Ցույցի մասնակիցներն ու նրանց համախոհները փորձում են ուսանողական բունտին որոշակի քաղաքական երանգ տալ և տեղափոխել Բաղրամյան պողոտա` ԱԺ շենքի մոտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02