Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված Ժնևի գագաթնաժողովի արդյունքները հաշվի առնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ժնևի գագաթնաժողովի արդյունքները հաշվի առնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ շփումները նախատեսված են՝ համաձայն հոկտեմբերի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան հավելել է, որ քննարկվում են նաև այլ ձևաչափերով հանդիպումներ:
«Ինչ վերաբերում է տարբեր ձևաչափերով հանդիպումներին, դրանք նույնպես չեն բացառվում և մշակման փուլում են»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չէր հերքել, որ Արցախի հակամարտության կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դեռևս հայտնի չէ, թե հանդիպումը երբ կլինի:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք լսել 44.12 րոպեից.
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02