Բրատիսլավա.- Ինչպես արդենՕՐԵՐ-ը տեղեկացրել էր, նոյեմբերի 6-ին Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով.Հայացք Հայաստանի պատմությանը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Սլովակիայի մշակույթի նախարարության Դվորժանա սրահում բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Ինչպես նշեց ՕՐԵՐ-ի հետ զրույցում դեսպան Սեյրանյանը, ինքը նախ շնորհավորել է ներկաներին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ, այնուհետև հակիրճ ներկայացրել ցուցահանդեսի էությունը: Դեսպանը մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է այցելուներին ներկայացնելու այնպիսի հնագույն քարտեզներ, որոնց վրա հնարավոր է հետևել հայոց պատմության որոշ դրվագների` արձանագրված և պատկերված հունա-հռոմեական, լատին, իսլամական և արևմտյան քարտեզագիրների ու աշխարհագրագետների ձեռքով:
Մեր այն հարցին, թե ի՞նչ քարտեզներ են ցուցադրվել, դեսպանը պատասխանեց. ,,Ներկայացված 31 քարտեզների մեծ մասը հավաքված են համաշխարհային ճանաչում ունեցող և ոչ հայկական հնագույն աղբյուրներից և հավաքածուներից, իսկ մի քանիսը՝ համեմատաբար նոր էին,,։:
Այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ ցուցահանդեսի և ,,Հայաստանի պատմական քարտեզներ,, պատկերագրքերի հեղինակ, դոկ. Ռուբեն Գալչյանը/Գալիչյանը/, ով մանրամասն պատմեց յուրաքանչյուր քարտեզի մասին, ներկայացնելով տարբեր ժամանակահատվածների հայոց պատմությունը:
Դոկտոր Գալիչյանը կարևորեց քարտեզների հավաքածուն այն առումով, որ այն ծանրակշիռ զենք է Հայաստանը և հայ ազգը տարածաշրջանի պատմությունից և քարտեզից ջնջելու ադրբեջանական քարոզչական փորձերի դեմ։
Միջոցառումը եզրափակվեց ավստրիական Գրացի «Գլիեր» լարային քառյակի ելույթով՝ ալտիստ Գայանե Միրզոյանիղեկավարությամբ: Քառյակը կատարեց Կոմիտասի եւ եվրոպական երգահանների հայտնի ստեղծագործություններ:
Տոնական միջոցառումը, որը կազմակերպել էին Հայաստանի և Սլովակիայի Հանրապետությունների մշակույթի նախարարությունները, Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում Հայաստանի դեսպանությունը, ներկա էին Սլովակիայի խորհրդարանի պատգամավորներ, նախարարությունների պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ձեռնարկի հովանավորներից էր նաեւ սլովակահայ գործարար Բագրատ Հակոբյանը։
Բրատիսլավայի մշակույթի նախարարության սրահում բացված ցուցահանդեսը կընթանա մինչև նոյեմբերի 15-ը:
Orer.eu
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44