«Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում նոյեմբերի 18-ին տեղի կունենա ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը:
Էդիթ Պրինտի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերջինս բնօրինակից հայերեն թարգմանվել և լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից: Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ:
«Հայաստանում բոլորը կարդացել և սիրում են «Փոքրիկ Իշխանը», սակայն այնքան էլ ծանոթ չեն Էքզյուպերիի մյուս գործերին, որոնք գեղարվեստորեն ընդհանրապես չեն զիջում «Փոքրիկ Իշխան»-ին: «Մարդկանց երկիր»-ը թարգմանվել է սովետական տարիներին, այն էլ ռուսերենից, և ընդհանրապես այդ գրքից օրինակներ չեն էլ մնացել, որ մարդիկ ձեռք բերեն և կարդան: Կարիք ու պահանջարկ կար բնագրից թարգմանված բարձրորակ գրականության»,- նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ «Մարդկանց երկիր» գրքում նկարագրություններ կան, որտեղ մարդիկ կարող են նշմարել «Փոքրիկ Իշխան»-ի նախապատմությունը:
«Մարդկանց երկիր»-ն առանձնահատուկ է իր ոճով: Այս գործում Էքզյուպերին նույնիսկ մանրուքներում դուրս է բերում գեղեցիկը, ճշմարտությունն ու ամենակարևորը տեսնում պարզ բաների մեջ, ու ամեն ինչ պարզ լեզվով ասում»,-նշում է Կարապետյանը:
Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը հաջորդաբար թարգմանվում են հայերեն: Շուտով գրքերը լույս կտեսնեն ու կդրվեն հայ ընթերցողի սեղանին:
«Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին:
11:05
10:44
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02