Երեւանում ընթանում է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ վրացի մարզիկները:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հրավերով այս օրերին Հայաստանում է Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ, Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Սախվաձեն: Նրա խոսքով՝ նման մրցաշարերը նպաստում են ոչ միայն մարզիկների առաջընթացին, այլեւ երկու երկրների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:
Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալը ներկա է եղել առաջնությանը, այցելել «Դինամո» մարզահամալիր, որտեղ 2018 թ. ապրիլի 15-20-ը կայանալու է Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը.
«Մարզահամալիրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Այնտեղ կարելի է անցկացնել տարբեր առաջնություններ: Ծանոթացել եմ նաեւ հյուրանոցային պայմաններին, շատ գոհ եմ: Աշխատանքները ճիշտ ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունը Երեւանում կանցնի բարձր մակարդակով:
Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը շատ կարեւոր է մասնակից երկրների եւ երիտասարդ սուսերամարտիկների համար, քանի որ վերջիններս ազգային հավաքականի շեմին են: Այստեղ նրանք փորձում են լավագույն կերպով հանդես գալ՝ իրենց երկրների գլխավոր թիմում ընդգրկվելու համար»,- ՀԱՕԿ-ի լրատվականին ասաց Դավիթ Սախվաձեն:
Վրացի մասնագետի կարծիքով նման մեծամասշտաբ առաջնությունները կխթանեն սուսերամարտի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02